«Աղբահանության վճարի մեթոդն է փոխվել, ոչ թե չափը»․ Տիգրան Ավինյան
«Աղբահանության վճարի մեթոդն է փոխվել, ոչ թե չափը»,- այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետի խոսքով՝ միջին հաշվարկով, փաստացի աղբահանության համար վճարի չափը՝ ըստ բնակարանի մակերեսի, նույն չափն է կազմելու, ինչը որ բնակվող անձանց թվով հաշվարկի դեպքում։ «Մեկ քառակուսի մետրի համար աղբահանության վճարը կազմելու է 13 դրամ, մեկ անձի համար կազմում էր 200 դրամ։ Վճարման չափի էական նվազում կամ ավելացում չի լինի։ Ինչի՞ համար է արվել այս փոփոխությունը, որովհետև շատ դեպքերում այս բազայի՝ փաստացի բնակելիության հետ կապված ունենում ենք խնդիր, դա շատ վիճարկելի փաստարկ է, իսկ նոր մեթոդը ավելի օբյեկտիվ մոտեցում է։ Նախկինում այդ մեթոդը կիրառվել է հասարակական նշանակության շինությունների համար, հիմա նույնն իրականացվում է բնակելի շինությունների համար։ Քննարկում ենք, որ միգուցե բացառություններ սահմանվեն»,- ասաց նա։
|
«Աղբահանության վճարի մեթոդն է փոխվել, ոչ թե չափը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
3319:36«Առանց տոմսի կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկողները տուգանվելու են»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4519:24«Վեհափառի ուղերձի համար խոչընդոտներ ստեղծելն ուղիղ կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ»․ Քրիստինա Վարդանյան
4319:12«Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում»․ Նաիրի Սարգսյան (լուսանկար)
8517:48«Պետությունը փրկելու համար նախևառաջ պետք է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից». Դավիթ Անանյան
6417:18«Հանրայինը շարունակում է շրջանցել Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը». Մայր Աթոռ
7617:00