«Առանց տոմսի կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկողները տուգանվելու են»․ Տիգրան Ավինյան
147
Երեկ, 19:24
«Յուրաքանչյուր տեխնոլոգիական և վարվելակերպի փոփոխություն ժամանակ է պահանջում, և այն բոլոր դժվարությունները, որ ունենք, երևանցիները շատ լավ մեզ հետ հաղթահարում են: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բոլոր համակարգերը մաքսիմալ արդյունավետ սկսեն գործել և առկա խնդիրները վերացված լինեն»,- ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մի փուլում, երբ վստահ լինենք, որ բոլոր համակարգներն իրապես գործում են, բոլոր արտոնյալ խմբերն իրապես ունեն հասանելիություն իրենց արտոնություններին, այդ ժամանակվանից մեր հասարակական կարգի պահպանության աշխատակիցներն արդեն պարբերաբար այցելելու են ավտոբուսներ, և առանց տոմս երթևեկող, արտոնյալ, բայց իրենց չպատկանող տոմսով երթևեկող անձանց տուգանելու են»,- հավելեց քաղաքապետը: |
«Աղբահանության վճարի մեթոդն է փոխվել, ոչ թե չափը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
3319:36«Առանց տոմսի կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկողները տուգանվելու են»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4519:24«Վեհափառի ուղերձի համար խոչընդոտներ ստեղծելն ուղիղ կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ»․ Քրիստինա Վարդանյան
4319:12«Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում»․ Նաիրի Սարգսյան (լուսանկար)
8517:48«Պետությունը փրկելու համար նախևառաջ պետք է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից». Դավիթ Անանյան
6417:18«Հանրայինը շարունակում է շրջանցել Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը». Մայր Աթոռ
7617:00