Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

ՑԱՀԱԼ-ի հարձակման պահին ԱՀԿ ղեկավարը գտնվել է Սանայում

501
Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 21:00
ՑԱՀԱԼ-ի հարձակման պահին ԱՀԿ ղեկավարը գտնվել է Սանայում

Իսրայելի հարվածների ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը գտնվել է Սանայի միջազգային օդանավակայանում, գրում է РИА Новости-ն՝ հավելելով, որ պաշտոնյան ողջ է, զոհվել է օդանավակայանի երկու աշխատակից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական կործանիչները վեց ավիահարված են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային՝ թիրախավորելով հութիներին։