«Ընդդիմադիր դաշտում կան գործիչներ, որոնք խոսում են պայքարի կազմակերպիչների ու ժողովրդի դեմ»․ Իշխան Սաղաթելյան
«Մարդիկ կան, ովքեր բացի իշխանությանը քննադատելուց, ոչինչ չեն անում»,- այս մասին «Նյուդեյ»-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ «Ընդդիմադիր դաշտում կան բազմաթիվ ուժեր կամ գործիչներ, որոնք լիարժեք գնահատական են տալիս իշխանության վարած քաղաքականությանը, բայց շարժումների ժամանակ այդ նույն գործիչները հանրայինի եթերում կամ տարբեր միջավայրերում խոսում են փողոցում պայքարի դուրս եկած կազմակերպիչների կամ ժողովրդի դեմ»,- նշել է Սաղաթելյանը՝ նկատելով՝ եթե ընդդիմադիր դաշտում շարունակեն իրար դեմ աշխատել, ոչինչ չեն շահելու։ «Տպավորություն կա, որ մի անթրաշ, անպլաշ Գյումրիից քայլելով եկավ, իշխանություն վերցրեց, այսքան ուժ միավորվում են, իշխանությունը չեն կարողանում վերցնել, ուրեմն չեն ուզում։ Բայց դա իշխանական թեզ է, թե ընդդիմությունը չի ուզում իշխանություն վերցնել։ Մենք ուզում ենք իշխանություններին հեռացնել, թող հեռանան, մենք պատրաստ ենք վերցնելու և երկիրն այս իրավիճակից դուրս բերելու։ Մենք ասելով՝ նկատի ունեմ և՛ Դաշնակցությանը, և՛ Հայաստանի բոլոր նորմալ պետական գործիչներին ու ուժերին։ Մեր ժողովուրդն ունի մեծ պոտենցիալ Նիկոլից լավ վարչապետ ունենալու, Միրզոյանից լավ ԱԳ նախարար ունենալու և այդպես շարունակ»։ |
«Հայաստանի դեմարշն արդարացված է ու հիմնավոր»․ Հակոբ Բադալյան
6118:42«Հեռո՞ւ է Մինսկը, թե՞ ոչ ոք չի կարող ձեր տեղափոխումն իրականացնել»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին (տեսանյութ)
7818:24«Ինչո՞ւ է նիկոլը օրվա մեծ մասն անցկացնում սոցցանցերում»․ Լուսինե Հարոյան
6418:12«Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան
6018:00Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության հիմնական առաջնահերթությունների մասին
7317:36«Դպրոցների տնօրենները դժգոհ են». Ոսկան Սարգսյան
7617:24