Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Բանակցությունների սղագրությունները ոչնչացվել են․ բանավիճելու ոչինչ չկա»․ Սամվել Բաբայան

138
Երեկ, 22:12
«Բանակցությունների սղագրությունները ոչնչացվել են․ բանավիճելու ոչինչ չկա»․ Սամվել Բաբայան

«Բանակցությունների ժամանակ սղագրություն կար․ մեր կողմից էլ, իրենց կողմից էլ սղագրում էին՝ ով ինչ ասաց։ Այս «խելոքները» ամբողջ սղագրությունը ոչնչացրել են․ ամբողջ արխիվը, թե ով ինչ է խոսել, ինչ է բանակցվել, ոչնչացրել են և՛ այստեղ, և՛ այնտեղ, չկա, բայց դա պատմություն էր»,- այս մասին «Մերոնք» հաղորդաշարի եթերում ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ հավելելով՝ հիմա ուզում են բանավիճել, չեն ճարելու ոչ մի բան։

«Միայն կարող են հրապարակել, թե ինչ սկզբունքներ են ներկայացրել միջնորդները, միայն դրա շուրջ կարող են խոսել։ Թե ինչ տեսակետներ են հայտնել դրա շուրջ, այդ սղագրությունները գոյություն չունեն։ Թողել են զուտ մասնագիտական սկզբունքների շուրջ փաստաթղթերը, դրանց մի մասն էլ չեն հանելու, չեն ասելու՝ ինչի շուրջ է բանակցվել։ Բանավիճելու ոչինչ չկա, լեզվակռիվ է լինելու»,- նշեց Բաբայանը։

Նա նաև հավելեց, որ բանակցային գործընթացում յոթ առաջարկ է եղել․ «Ես կառաջարկեի, որ մասնագետը նստի ու հեռուստատեսությամբ դրանց մասին ներկայացնի կետ առ կետ, բացատրի՝ ինչ են նշանակում»։

«Բանակցությունների սղագրությունները ոչնչացվել են․ բանավիճելու ոչինչ չկա»․ Սամվել Բաբայան