Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ.

«Առաջ ԱԺ նախագահի մայրն էր, այսօր՝ քաղաքապետի հայրը». Բագրատ Սրբազան

101
Երեկ, 12:18
«Առաջ ԱԺ նախագահի մայրն էր, այսօր՝ քաղաքապետի հայրը». Բագրատ Սրբազան

«Դատապարտելի է այն տգեղ երևույթը, երբ երեկ քաղաքապետի հայրը ևս մի անգամ արձանագրեց այն մասին, որ այն, ինչ մտածում են, խոսում և գործում են իրենց ընտանիքներում, ուղղակիորեն արտահայտում են հրապարակներում»,- տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր մասնակցությամբ միջադեպին: Սրբազանը նշեց, որ դա եզակի երևույթ չի. «Ժամանակներ առաջ էլ ԱԺ նախագահի մայրն էր հայհոյում ու թքում, այսօր Երևանի քաղաքապետի հայրն է: Պատկերացրեք, թե իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են տեղի ունենում: Սա պարզապես արտաքին արտահայտված շերտն է: Սա ուղղակի ցուցիչն է այս մարդկանց վերաբերմունքի՝ իրենց ընտրած ժողովրդի հանդեպ»,- ասաց Սրբազանը:

«Առաջ ԱԺ նախագահի մայրն էր, այսօր՝ քաղաքապետի մայրը». Բագրատ Սրբազան