Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 28 դեկտեմբերի, 2024 թ.

«Իսկ ինչո՞ւ Ադրբեջանի ղեկավարները չէին համաձայնվում»․ Թաթուլ Հակոբյան

105
Երեկ, 11:24
«Իսկ ինչո՞ւ Ադրբեջանի ղեկավարները չէին համաձայնվում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էտ որ ասում եք Հայաստանի բոլոր նախագահները բանակցել են կարգավորման տարբերակներ, որով Արցախը մնում էր Ադրբեջանի կազմում, կարո՞ղ եք նաև մեզ բացատրել, թե ինչու չէին Ադրբեջանի ղեկավարները համաձայնվում:
Ես դեմ չեմ, որ Դուք պաշտպանում եք կամ ձգտում եք պաշտպանել վարչապետ Փաշինյանին: Էլի պաշտպանեք: Բայց բանավեճը մի հասցրեք աբսուրդի ու դեմագոգիայի:
1994-ից Լևոնը, Քոչարյանն ու Սերժը ուզում էին Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմում, իսկ Հեյդարը, ապա որդին՝ Իլհամը ասում էին՝ չէ՜ որ չէ, չենք ուզում Արցախը, պահեք ձեզ»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան