Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Ցինիզմի քարտ-բլանշն Ալիևին տվել է հայաստանյան իշխանությունը»․ Նաիրա Զոհրաբյան

126
Երեկ, 20:36
«Ցինիզմի քարտ-բլանշն Ալիևին տվել է հայաստանյան իշխանությունը»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի լրատվամիջոցներին նա պատմել է հայերի կատարած «ռազմական հանցագործությունների» մասին ու պահանջել միջազգային արդարադատություն։
Էս ցինիզմի քարտ բլանշն իր ծնունդը նշող Ալիևին տվել է հայաստանյան իշխանությունը, որի տարբեր ուսապարկեր, քաղաքական տրուշչոբաներից խաղաղության իդիոտ օրակարգ են ծամում։
Ռազմական հանցագործություններից խոսում է մի երկրի ղեկավար, որի սալդաթները քաղաքացիական անձանց են ողջ-ողջ մորթում, կին զինվորներ են մաշկահան անում, ու թքած ունենալով իրենց իսկ ստորագրած ժնևյան ու մնացած բոլոր կոնվենցիաների վրա, 44-օրյային քիմիական զենք են օգտագործում։
Այս նկարներն արվել են 44-օրյա պատերազմի վերջին օրերին։
Ադրբեջանի կողմից կիրառված սպիտակ ֆոսֆորի արդյունքում այրված հայ զինվորներն են, որոնց ես այցելել եմ Երևանի այրավածքաբանության կենտրոնում։
Զարհուրելի պատկեր էր՝ մոխրացած և ֆոսֆորից լուսարձակող ձեռքեր, մարմիններ, դեմքեր։ Ու լանչ ծամող միջազգային հանրության ստոիկյան լռություն։
Ես չգիտեմ՝ հիմա ո՞ւր են այս զինվորները։ Բայց նրանց այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում»։

Աղբյուրը`   Նաիրա Զոհրաբյան