Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Ինչո՞ւ չկալանավորեցիք Նիկոլ Փաշինյանին»․ հարց՝ Արթուր Վանեցյանին

126
Երեկ, 10:30
«Ինչո՞ւ չկալանավորեցիք Նիկոլ Փաշինյանին»․ հարց՝ Արթուր Վանեցյանին

Երեկ «Իմնեմնիմի» փոդքաստի հյուրն էր ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ի թիվս բազմաթիվ ուշագրավ հարցերի նա պատասխանեց նաև ամենաքննարկվող հարցին․ «Ինչո՞ւ չկալանավորեցիք Նիկոլ Փաշինյանին»։
«Թող բոլորը հիշեն 2019 թվականի սեպտեմբերը, չհիշեն, որ 2020-ին եղել է աղետաբեր պատերազմ, 2019-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի ձեռքի մի շարժումով 50 հազար հոգի դուրս էր գալիս փողոց, թիկնապահները նրան պետք էին ոչ թե անվտանգությունը պաշտպանելու համար, այլ որպեսզի ֆանատներից պաշտպանեին»,- ասաց Վանեցյանը՝ շարունակելով․ «Ու հիմա պատկերացրեք մի իրավիճակ, մեկ էլ առավոտը տելեվիզորը միացնում եք, Վանեցյան Արթուրը նստած ա, գեներալի ֆորմով, ասում ա՝ ձերբակալել եմ Փաշինյան Նիկոլին»։ Ի՞նչ ա լինում։ Արթուր Դավթյանը մի ստորագրությամբ վերացնում ա կալանքի որոշումը, երկրորդ ստորագրությամբ հարուցում ա քրեական գործ պետական հեղաշրջում անելու մասին»,- ասաց Վանեցյանը։
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

«Իմնեմնիմի» փոդքաստի հյուրը Արթուր Վանեցյանն է