Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«ՀՀԿ-ն շարունակում է պնդել․ սահմանազատումն անհրաժեշտ է ու կարևոր»․ Հայկ Մամիջանյան

97
Երեկ, 13:06
«ՀՀԿ-ն շարունակում է պնդել․ սահմանազատումն անհրաժեշտ է ու կարևոր»․ Հայկ Մամիջանյան

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել և հայտարարում է և շարունակելու է պնդել, որ սահմանազատումը և սահմանագծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է և խիստ կարևոր»,- այսպիսի հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դեկտեմբերի 26-ի ամփոփիչ ասուլիսում։ «Բայց եկեք մի հատ հասկանանք էդ սահմանազատման «կանոնակարգ» ասածը, էդ փաստաթուղթն իրենից ի՞նչ է ներկանացնում։ Նախ՝ էդ փաստաթղթում հղում է արվում Ալմա-Աթայի հռչակագրին, շատ ենք խոսել այն մասին, որ դա չի կարող հիմք հանդիսանալ, բայց նույնիսկ էդ տրամաբանությունն ա էդ փաստաթղթի մեջ խախտված»,- ասաց պատգամավորը։

Ըստ Մամիջանյանի, փաստաթղթում գրված է, որ տեղի է ունենալու Ալմա-Աթայի և այլ հնարավոր փաստաթղթերի և քարտեզների հիման վրա, եթե կողմերը այդպես պայմանավորվեն։ «Էդ նույնն ա, որ եթե մենք հիմա պայմանավորվենք, որ ֆուտբոլ ենք խաղալու, բայց եթե կեսից կողմերից մեկը որոշի, որ կարելի է ձեռքով խաղալ, կարանք անցնենք վոլեյբոլի»,- նշեց նա։

Մեկնաբանելով Թուրքիայի նախագահի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին գիրք նվիրելը, Մամիջանյանն ասաց, որ դա նման է բռնաբարողի կողմից իր զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրելուն։

Հայկ Մամիջանյանի ասուլիսը