Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Նիկոլամերձ օլիգարխները միջնորդ առևտրից գերհարստանում են». Ոսկան Սարգսյան

87
Այսօր, 11:24
«Նիկոլամերձ օլիգարխները միջնորդ առևտրից գերհարստանում են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ-ռուսական միջնորդ, «փուչիկ» առևտուր։

Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարը: Այդ մասին ասվում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության կանխատեսման մեջ։ 2015-ին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 1,3 մլրդ դոլար, 2019-ին՝ գերազանցել 2 մլրդ դոլարը, 2022-ից սկսել է շեշտակի աճել (մեծամասամբ միջնորդական առևտրի հաշվին)։
2023 թվականին Հայաստանից արտահանվել է 4,5 միլիոն կարատ ադամանդ, որը 30 անգամ գերազանցում է Հայաստանում արտադրված ադամանդի քանակին։ Հայաստանից, Նիկոլ Փաշինյանի մտերիմ, տհաճ մականուններով օլիգարխների միջոցով արտահանվում է արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի ոսկին և ադամանդը, նույն կերպ Ռուսաստան է ներկրվում ժամանակակից տեխնոլոգիաներով թողարկված այն արտադրանքը, որը արգելված է Ռուսաստան մատակարարել։ Նիկոլամերձ օլիգարխները միջնորդ առևտրից գերհարստանում են, իսկ Հայաստանի պետական բյուջե քիչ գումարներ են մտնում։ Եթե այդպես չլիներ, 2025թվականի պետբյուջեն 604 միլիարդ դրամ պակասուրդով չէր կազմվի»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան