«Ընդդիմությունը իր քառակուսիոտ մտածելակերպով չի կարող փողոց վերցնել». Նարեկ Մալյան
«Իմ կարծիքով ընդդիմության մտածելակերպը մի քիչ քառակուսիոտ է: Իրենք այդպիսի քառակուսիոտ մտածելակերպով չեն կարող փողոց վերցնել: Ես դա որպես մարդ եմ ասում, ով բոլոր ցույցերին գնում է»,-168-ի եթերում ասել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ ընդգծելով, որ «ընդդիմությունը մեկ միասնական օրակարգի առաջին կետ չունի, որը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի հեռացումը»: «Ընդդիմադիր դաշտում դա առաջին կետը չէ: Ես վստահ եմ, որ եթե 6 տարվա մեջ դա լիներ ամբողջ ընդդիմադիր դաշտի առաջնային կետը, մենք վաղուց Նիկոլ Փաշինյանին հրաժեշտ տված կլինեինք: Ես չեմ հավատում, որ մենք բոլորս ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գնա ու Նիկոլ Փաշինյանը մնում է»: Մալյանի համոզմամբ համախմբումը չի ստացվում, որովհետև օրակարգը տարբեր է: «Ընդդիմադիրների մեջ մի հետաքրքիր միֆ կա, որ ռեսուրսը մարդաքանակն է: Ոչ, դա չէ»,- նշեց Մալյանը և ընդգծեց, որ ինչ-որ ընդդիմադիր գործչի մոտ դա կարող է լինի իր հրապարակային խոսքը, ելույթները, մեկի մոտ՝ ցույցը առաջնորդելը, մյուսի մոտ մի ուրիշ բանը: Այսինքն՝ «ով ինչ ունի դնում է սեղանին, և ստացվում է իշխանափոխությունը»: |
«Հայաստանի դեմարշն արդարացված է ու հիմնավոր»․ Հակոբ Բադալյան
6118:42«Հեռո՞ւ է Մինսկը, թե՞ ոչ ոք չի կարող ձեր տեղափոխումն իրականացնել»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին (տեսանյութ)
7818:24«Ինչո՞ւ է նիկոլը օրվա մեծ մասն անցկացնում սոցցանցերում»․ Լուսինե Հարոյան
6418:12«Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան
6018:00Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության հիմնական առաջնահերթությունների մասին
7317:36«Դպրոցների տնօրենները դժգոհ են». Ոսկան Սարգսյան
7617:24