Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Ակնհայտ է՝ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից»․ Դանիել Իոաննիսյան

110
Երեկ, 14:06
«Ակնհայտ է՝ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից»․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից (ակնհայտորեն՝ պատահաբար):
Շատ էպիկ է, որ օրեր առաջ կրեմլյան քարոզիչները պատմում էին, որ Հայաստանում ֆրանսիական ՀՕՊ-ը վտանգ է քաղավիացիայի համար: Այնինչ վերջին 10 տարում հենց ռուսական ՀՕՊ-ն է քաղաքացիական ավիացիայի գլխավոր մեղավորը:
Այսպես․
-2014 թվականին ռուսները ռուսական ԲՈւԿ համակարգից խոցեցին Մալայզիական Բոինգ 777-ը՝ 298 զոհ,
-2019 թվականին իրանցիները ռուսական ՏՕՌ համակարգից խոցեցին ուկրաինական Բոինգ 737-ը՝ 167 զոհ,
-2024 թվականին ռուսները հավանաբար Պանցիր համակարգից խոցեցին ադրբեջանակն Էմբրաեր 190-ը՝ 38 զոհ:
Այլ կերպ ասած, վերջին մոտ 10 տարում ռուսաստանյան հակաօդային միջոցներից քաղաքացիական ինքնաթիռի խոցման արդյունքում մահացել է առնվազն 503 մարդ:
Հ.Գ. Հալալ է բրազիլիացի ինժիներներին, ում ստեղծած ինքնաթիռը ՀՕՊ-ի կողմից խոցվելուց հետո 200 կմ թռչել է՝ ընկնելուց հետո էլ մարդկանց մի մասը ողջ է մնացել»: