Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 25 փետրվարի, 2025 թ.

«ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, եթե դրանք լինեն «ըստ էության»»․ Լավրով

452
Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ., 13:00
«ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, եթե դրանք լինեն «ըստ էության»»․ Լավրով

Մոսկվան պատրաստ է ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունների, միայն այն պայմանով, որ նրանք անդրադառնան ճգնաժամի բուն պատճառներին և հաշվի առնեն Ռուսաստանի պահանջները։ Այս մասին ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք բաց ենք ցանկացած բանակցությունների համար, եթե բանակցությունները լինեն "ըստ էության" ուկրաինական ճգնաժամի բուն պատճառների և այն սկզբունքների մասին, որոնց մասին Վլադիմիր Պուտինը խոսել է այս տարվա հունիսին՝ ելույթ ունենալով այստեղ՝ ԱԳՆ-ում»,- ասել է Լավրովը։