«Փաշինյանին հաջողվում է «խթանել» այսպես ասած «բանավեճ»»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Որքան հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանին այդուհանդերձ հաջողվում է «խթանել» այսպես ասած «բանավեճ»: Եվ կարևոր չէ, որ այդ «բանավեճը» կարող է ծավալվել նրան բնորոշելու գեղարվեստա-քաղաքական տրամաբանությամբ: Նա այլ բան թերևս չի էլ հաշվարկել: Կարևորը, որ հերթական անգամ իր վրա է «հրավիրել» կրակն ու վերցրել այն: Սա իհարկե խիզախության արձանագրում չէ, այլ քաղաքական հնարամտության, որով Փաշինյանը աշխատում է ներքաղաքական կյանքում: Մնացյալ դերակատարները, և հատկապես նրանք, որոնք մտնում են Փաշինյանի հետ վերը նկարագրածս տրամաբանությամբ «բանավեճի» մեջ, ըստ էության կամա, թե ակամա ենթարկվում են այդ հնարամտությանը: Ինչ խոսք, ըստ իս ամենեւին լավ կամ հեշտ օրից չէ, որ Նիկոլ Փաշինյանը կառուցում է այդ հաշվարկները, որոնք ըստ իս միտված են գերազանցապես սեփական ընտրազանգվածը բյուրեղացնելուն: Բայց, դա արդեն այլ հարց է: Եվ իհարկե, այլ հարց է նաև, որ նրա հետ «բանավեճի» մեջ մտնողները իրենք էլ գուցե հաշվարկում են, որ դրա միջոցով ի վերջո կհասնեն նրան, երբ Փաշինյանի քաղաքական հնարամտության այդ ռեսուրսը կմաշվի և կձանձրացնի իսպառ, այդ թվում նրա ընտրազանգվածին: Բայց, մինչ կձանձրանա ընտրազանգվածը, վաղուց կարծես թե ունենք մի վիճակ, երբ քաղաքականությունից, հասարակական-քաղաքական կյանքից ձանձրացել է մնացյալ հանրությունը, ասել թե՝ հասարակական մեծամասնությունը, նույնիսկ՝ ճնշող մեծամասնությունը: Այստեղ է խնդիրը, բայց այն կարծես թե չի ուզում նկատել և դրա ուղղությամբ աշխատել ոչ ոք»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Հայաստանի դեմարշն արդարացված է ու հիմնավոր»․ Հակոբ Բադալյան
6118:42«Հեռո՞ւ է Մինսկը, թե՞ ոչ ոք չի կարող ձեր տեղափոխումն իրականացնել»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին (տեսանյութ)
7818:24«Ինչո՞ւ է նիկոլը օրվա մեծ մասն անցկացնում սոցցանցերում»․ Լուսինե Հարոյան
6418:12«Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան
6018:00Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության հիմնական առաջնահերթությունների մասին
7317:36«Դպրոցների տնօրենները դժգոհ են». Ոսկան Սարգսյան
7617:24