Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Եթե նախկին նախագահները բանակցեին Արցախը հանձնելու շուրջ, Ադրբեջանն այդքան ռեսուրս չէր ծախսի»․ Արմեն Մարտիրոսյան

103
Երեկ, 11:48
«Եթե նախկին նախագահները բանակցեին Արցախը հանձնելու շուրջ, Ադրբեջանն այդքան ռեսուրս չէր ծախսի»․ Արմեն Մարտիրոսյան

«Որքան էլ մենք քննադատել ենք նախկին նախագահներին, ակնհայտ է եղել, որ որևէ մեկը չի բանակցել Արցախը հանձնելու Ադրբեջանին, հակառակ պարագայում իրենք վաղուց վերցրած կլինեին Արցախը՝ ադրբեջանցիները չէին սպասի, այդքան ռեսուրսներ չէին ծախսի»։ Այս մասին «Ֆակտոր»-ին տված հարցազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նա հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը․ «Արևմտյան երկրներն ինձ ստիպում են, որ ես ճանաչեմ Արցախի անկախությունը»։ Մարտիրոսյանն ընդգծեց, որ վարչապետ Փաշինյանի և ՀՀ նախկին երեք նախագահների բանավեճը իմաստ չէր ունենա։ «Նիկոլ Փաշինյանն այս դեպքում փորձում է անընդհատ արդարանալ, որը որևէ ձևով արդարացում չունի»,- ասաց բանախոսը։

«Եթե նախկին նախագահները բանակցեին Արցախը հանձնելու շուրջ, Ադրբեջանն այդքան ռեսուրս չէր ծախսի»․ Արմեն Մարտիրոսյան