«Ղազախստանում ավիավթարի բոլոր 38 զոհերի մարմինները հայտնաբերվել են»․ Ղազախստանի ԱԻՆ
![]() Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհված բոլոր 38 մարդկանց մարմինները հայտնաբերվել են, 7 հոգու ինքնությունը պարզվել է։ Ներկայումս տեղանքում փրկարարական աշխատանքներն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական օպերատիվ շտաբի խմբերը։ Այս մասին հայտնել են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Գերատեսչությունը հաստատել է Ղազախստանի իշխանությունների երեկվա հաղորդագրությունը, ըստ որի՝ վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ։ «Հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության կենտրոն են ուղարկվել մահացածների 38 դի, որոնցից 6-ը Ղազախստանի քաղաքացիներ են և անձնակազմի 3 անդամներ»,- հայտնում է ԱԻՆ-ը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև հիշեցրել է, որ դեկտեմբերի 25-ին ԱԻՆ մի խումբ փրկարարներ հայտնաբերել են ինքնաթիռի սև արկղը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
