Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով

112
Երեկ, 11:54
Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով

«24 Նյուզ»-ի տեղեկություններով, երեկ ձերբակալվել, ապա կալանավորվել է Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Վահագն Գևորգյանը: Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում:

Հակակոռուպցիոն դատարանից լրատվականի հարցմանն ի պատասխան նշել են, որ Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել էր Վահագն Գևորգյանին Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: