«ՀՀ-ն հնարավորություն ունի հիմնավորված փաստերով ցույց տալ Բաքվում պահվող հայերի մեղքի բացակայությունը». Արտակ Բեգլարյան
«Քաղաքական դատավարությունները Բաքվում» թեմայով քննարկման ժամանակ Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Ադրբեջանի դատախազության Հայաստանին արված առաջարկին՝ համագործակցել Բաքվի բանտերում պահվող Արցախի պաշտոնյաների դատավարության ընթացքում, նշեց. «Հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ: Այս առաջարկով նախ փորձում են կրկին ՀՀ-ին դնել այնպիսի պայմաններում, որ ՀՀ-ն մերժող կողմ լինի և միջազգային հանրությունը դիտարկի, որ ՀՀ-ն այստեղ ապակառուցողական է»: Բեգլարյանի խոսքով այս առաջարկը նաև հնարավորություն է ՀՀ-ի համար, որ այսպիսի բոլոր հարցերը վեր հանվեն և այնտեղ գտնվող մեր բոլոր գերիների, քաղաքական բանտարկյալների հարցերով ՀՀ-ն ավելի նախաձեռնողական և ակտիվ գործողություններ կատարի և սա դարձնի բանակցությունների թեմա: «Սա նաև հնարավորություն է քննարկել հակամարտության ընթացքում՝ 90-ականներից ի վեր այն բոլոր հնարավոր փոխադարձ մեղադրանքները, որոնք մենք ունենք, այդ թվում ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո այն հնարավորությունը, որ ՀՀ-ն պետք է քննարկի նաև ՄՔԴ-ի հետաքննության հարցերը և այս հարցում Ադրբեջանի ակնկալվող համագործակցությունը»,- ասաց Բեգլարյանը և ընդգծեց, որ եթե ՀՀ-ն նմանատիպ հակընդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի և ադրբեջանական կողմն է ստիպված լինելու մերժել, որովհետև իրենք պատրաստ չեն որևէ հարցում համագործակցել: «Այստեղ ՀՀ-ն հնարավորություն ունի ավելի հիմնավորված փաստերով ներկայացված ցույց տա և՛ այնտեղ գտնվողների մեղքի բացակայությունը, և՛ ադրբեջանական կողմում պաշտոնավարող զինվորականների կատարած հանցագործությունները և դրանց հետաքննության անհրաժեշտությունը»,- նշեց Բեգլարյանը: |
«Հայաստանի դեմարշն արդարացված է ու հիմնավոր»․ Հակոբ Բադալյան
6118:42«Հեռո՞ւ է Մինսկը, թե՞ ոչ ոք չի կարող ձեր տեղափոխումն իրականացնել»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանին (տեսանյութ)
7818:24«Ինչո՞ւ է նիկոլը օրվա մեծ մասն անցկացնում սոցցանցերում»․ Լուսինե Հարոյան
6418:12«Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա»․ Ավետիք Իշխանյան
6018:00Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության հիմնական առաջնահերթությունների մասին
7317:36«Դպրոցների տնօրենները դժգոհ են». Ոսկան Սարգսյան
7617:24