Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Նոր տիրաժավորման է դրել «նախին Նիկոլի» հին խոստումների տրցակը». Արմեն Հովասափյան

53
Այսօր, 03:12
«Նոր տիրաժավորման է դրել «նախին Նիկոլի» հին խոստումների տրցակը». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուրջ 4 տարի հանրությանը «խաղաղության» մասին ֆեյք օրակարգը դոզավորված բաշխելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց փոխել սեփական օրակարգը։ Մասնավորապես, հասկանալով, որ, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» և «խաղաղության դարաշրջան» ասվածն այլևս տապալված են, նա փորձում է հերթական մանյովրենրն իրականացնել՝ մարդկանց տարբեր վերբալ պատկերներ հրամցնելով։
Այլևս փաստ է, որ Ադրբեջանը, Փաշինյանին ամեն կերպ ստորացնելուց, նվաստացնելուց ու քաղաքականապես վարկաբեկելուց հետո, բաց տեքստով ասում է, որ իր համար «խաղաղության ռասկլադն» այլևս առ ոչինչ է․ հենց դա էր նշանակում Սահմանադրությունը փոխելու, բանակի թիվը կրճատելու և Հայաստանը որպես կենսաբանական օրգանիզմ ձևական գոյություն ունենալու մասին ալիևյան պնդումները։
Ըստ էության՝ Փաշինյանը հասկանում է, որ վերջին տարիների իր թեզերն ու խոստումներն ամբողջովին ջախջախված են, ամեն ինչ մտել է փակուղի, ուստի իր «հեղափոխական դարակից» հանել ու նոր տիրաժավորման է դրել «նախին Նիկոլի» հին խոստումների տրցակը։
Սկսենք սկզբից․ Փաշինյանը սկսեց սափրվելուց, այդ կերպ ինքն իրեն մաքրելով իր նախկին կերպարից և ամեն ինչ անում է՝ դուրս գալ պարտվածի, դավաճանի, հակապետականի իրական դերից, դառնալ «նոստալջիկ Նիկոլը», ով խոսում էր արագաչափերից, մարդկանց սոցիալական խնդիրներից, թանկացող ավտոբուսներից ու դատաիրավական կոռումպացված համակարգից։ Այս ամենն աբսուրդ համարել, իհարկե, շատ մեղմ է, քանի որ այն ժամանակ, երբ նա խոսում ու իրեն պորթում էր, ինքը շարքային ընդդիմադիր էր, ու ինչ-որ տեղ նորմալ էր, երբ բարձրաձայնում էր երկրում առկա խնդիրները։ Սակայն, երբ մարդը հանդիսանում է երկրի ղեկավարը և նման պնդումներ անում է ղեկավարի դիրքերից, հասկանում ես, որ տվյալ անհատն առնվազն անձի երկվություն ունի։ Ո՞ւմ է մեղադրում կամ ո՞ւմ վրա է մուննաթ գալիս Նիկոլը, եթե այդ ամենի գլխին կանգնած է ինքը։
Նշանակում է, 6,5 տարի ղեկավարածը կամ չի հասկանում, որ ստեղծված փակուղու ու բարդակի միակ պատասխանատուն, մեղավորն ինքն է, կամ փայլուն հասկանում է և, մեղադրյալներ «նշանակելով», ուղղակի սեփական կաշին ու իշխանությունն է փրկում (ի դեպ՝ սա նշանակում է, որ երկու դեպքում էլ մարդն անադեկվատության խնդիր ունի)։ Բացի դրանից, այս ամենը Փաշինյանն իրականցնում է՝ զուտ նախընտրական գործընթացներին նախապատրաստվելու նպատակով՝ այլ մեկնաբանություն չկա։ Այլապես, ինչո՞ւ պիտի ասեր, թե «մարդիկ իրենց ոլորտները փայլուն բարեփոխել էին, բայց քանի որ համակարգին սերտաճել էին, նրանց ազատեցի պաշտոնից»։
Փաստ է՝ Նիկոլը «ջրում» է հին թեզերը, հանրությանը նորից ներկայացնելով «հեղափոխական» թեզեր, որոնք 6 տարվա վաղեմություն ունեն, փորձում է օրակարգային թարմացումներ անել(ըստ ամենայնի՝ առաջիկայում նոր, մի քանի կադրային մանևրներ ևս կանի), որոնք որոշակի ժամանակահատված դարձյալ հանրային լայն քննարկման առարկա կդառնան, այդ կերպ որոշ ժամանակով կզբաղեցնի ժողովրդին։
Ի դեպ՝ նկատեցի՞ք, որ վերջին 10 օրվա հիմնական քննարկումներն ընթանում են նրա կողմից բերված արհեստական թեմաների շուրջ, բոլորը միանգամից մոռացան մինչ այդ գոյություն ունեցող առաջնային հարցերը․ այ սենց նա հասցնելու է մինչև իր համար ամենահարմար հանգրվանը և հերթական անգամ վերատադրվի։
Ինչ է ստացվում՝ Նիկոլը խոսում է համակարգային փոփոխության անհրաժեշտություններից, բայց մոռանում է, որ նման համակարգային փոփոխություններ կարող են անել համակարգային կառավարում ունեցող ղեկավարները։
Փաշինյանը ողջ աշխարհին իր կառավարման 6,5 տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքը իրավիճակային, շարքային խամաճիկային ղեկավար է, էնպես որ սրանից համակարգային փոփոխություններ ի զուր մի սպասեք, ոչինչ էլ չի անելու՝ շարքային տաֆտալոգիա։ Իսկ համակարգային կառավարում Հայաստանում իրականցվել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում, ավելին, մինչ օրս երկրում տեղի ունեցած բոլոր բարեփոխումներմ այդ երկու նախագահների օրորք տեղի ուենցածն են։ Առաջին նախագահի օրոք դե բարեփոխումներ չէին կարող լինել, քանի որ պատերազմող երկիր էինք, նոր կազմավորված, և համակարգային բարեփոխումներ չէին կարող լինել։
Նիկոլի գործը բացառապես քանդել է, ոչ թե բարեփոխելը»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան