«Սափրվեցի, որովհետև ինքս ինձ հարցեր այլևս չունեմ». Նիկոլ Փաշինյան
«Որոշեցի, որ ավագ դստերս ծննդյան օրն եմ սափրվելու: Հիմա, որ եթեր գնա, մյուս դուստրերս հարց են դնելու, թե ինչո՞ւ նրա, և ոչ թե իրենց ծննդյան օրը: Աշոտը, էդ առումով համոզված եմ, ամբիցիոզ չի և ոչ մի նման հարց չի բարձրացնի: 2018 թվականին, երբ որ ես ստանձնեցի վարչապետի պաշտոնը, հարցերի շատ մեծ խումբ կար, որոնց պատասխանը ես չունեի և ակնհայտ էր ինձ համար, որ ես շատ դժվարություններ էի ունենալու դրանց պատասխանը ինքս ինձ համար գտնելու հարցում: 2020-ի պատերազմից հետո ուղիղ 4 տարի է անցել, ես չգիտեմ՝ դա ինչքանով է լավ կամ վատ, ես պատերազմի մեկնարկից և ավարտից հետո ամեն օր քնել և արթնացել եմ ինքս ինձ ուղղված հարցերով: Հարցեր են եղել, որոնք հնչել են հազարավոր անգամներ: Եթե ես ուզում եմ ինքս ինձ հոգեբանական և ենթագիտակցական վերլուծության ենթարկել, թե ինչու այդ որոշումը կայացրեցի, ինձ համար պատասխանը հստակ է և միանշանակ. ես էդ որոշումը կայացնելու պահին ինքս ինձ հարցեր այլևս չունեի և էդ պահին ինքս իմ բարձրացրած հարցերի պատասխանները ես ինձ տվել եմ»,- «Հանրային Հ/Ը» եթերում ասաց վարաչպետ Նիկոլ Փաշինյանը: |
«Կոլաբորանտը պոզով-պոչով չի լինում». Տաթևիկ Հայրապետյան
5302:06«Սափրվեցի, որովհետև ինքս ինձ հարցեր այլևս չունեմ». Նիկոլ Փաշինյան
5101:18«Կարելի է Ադրբեջանի հետ գնալ գործարքի». Նիկոլ Փաշինյան
6300:42«Որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5400:30Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագայի պաշտոնում ունի թեկնածուներ
5900:00«Կաջակցեմ այն հանրային խմբին, որն արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերի ԱԺ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
56Երեկ, 23:48