Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի չընդունելը տրամաբանական չի լինի»․ Նիկոլ Փաշինյան

64
Այսօր, 01:48
«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի չընդունելը տրամաբանական չի լինի»․ Նիկոլ Փաշինյան

«Եվրոխորհրդարանում նախորդ տարի իմ ունեցած ելույթի հիմնական լոկմոտիվը հետևյալն էր․ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտիկ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի: Ինձ զարմացրեց, որ իմ այդ ելույթը սոցցանցերում անենամեծ տարածումը և արձագանքը գտավ»,- այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ համարձակվի ասել՝ հանրային կոնսենսուս կա, որովհետև դրա համար վիճակագրություն պետք է լինի բայց ակնհայտ է, որ շատ լայն հանրային ըմբռնում կա, և ստացվում է, որ այդ օրակարգը ես եմ առաջարկել ՀՀ-ին և ԵՄ-ին։ Հանրային արձագանքը այնքան քաջալերող էր և համաձայնության տրամաբանությամբ, որ մենք առնվազն պետք է շատ լուրջ մտածենք։ 50 հազար ստորագրություն որ հավաքվել է, ես գիտեի, որ կհավաքվի, վստահ էի, զգացում ունեմ, որ 300 հազար էլ կհավաքվի»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը նաև ընդգծեց՝ տրամաբանական չի համարի, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը խորհրդարանում չընդունվի․ «Այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել ԵԽ ամբիոնից, օրինագծի չընդունելը ոչ միայն հայ հանրությանը, այլ նաև եվրոպական հանրությանը շատ դժվար կլինի բացատրել, կասեն՝ դուք էիք, չէ՞, եկաք, այստեղից այդպիսի բան ասացիք, հիմա դրան դեմ ե՞ք։ Պատկերացնում եք պատասխանը լինի՝ այո․ չկա այդտեղ քաղաքական տրամաբանություն»։

«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի չընդունելը տրամաբանական չի լինի»․ Նիկոլ Փաշինյան