Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Արտաշատի բժշկական կենտրոնը՝ որպես կարմիր գիծ առողջապահությունում»․ Ծաղիկ Վարդանյան

81
Երեկ, 20:48
«Արտաշատի բժշկական կենտրոնը՝ որպես կարմիր գիծ առողջապահությունում»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արտաշատի բժշկական կենտրոնը՝ որպես կարմիր գիծ առողջապահությունում

Տևական ժամանակ է՝ մեդիատիրույթում տեղեկատվություն է շրջանառվում, որ «Արտաշատի բժշկական կենտրոն»-ը գտնվում է ճգնաժամային վիճակում՝ ստուգումներ, տնօրենի փոփոխություն, աշխատավարձի և այլ պարտքեր: Աշխատակիցները բողոքում են, որ դեռ երկու ամսվա աշխատավարձ չեն ստացել, որ խաթարվել է կենտրոնի բնականոն աշխատանքը և դեռ ինչ սպասեն, չգիտեն:

Եկեք հասկականք ինչո՞ւ է ստեղծվել այսպիսի վիճակը:

Արտաշատի բժշկական կենտոնը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերանորոգված, վերազինված մարզային մեծ բժշկական կենտրոն է: Վերանորոգումից հետո այն սկսել էր աշխատել բավականին լավ, առողջապահական, ֆինանսական ցուցանիշները շատ հուսադրող էին: Դա այն մարզային կազմակերպություններից էր, որ բանկային հաշվում միշտ ունեցել է պահուստային գումար՝ ֆինանսական ռիսկերի կանխարգելման համար:

Այս վիճակը տեևել է մինչև COVID-19 համավարակը՝ 2020 թվական:

Չարաբաստիկ համավարակի ժամանակ կենտրոնը վերապրոֆիլավորվեց և սկսկեց ընդունել միայն COVID-19-ը հաստատված դեպքեր, իսկ ֆինանսավորումը իրականցվում էր պահպանման ծախսերով:

Փաստորեն 2022 թվականից՝ COVID-19 համավարակից հետո, սկսվել է կազմակերպության հետհաշվարկը և արդյունքում մինչկովիդյան ժամանակի ցուցանիշները կլինիկայի համար դարձել են բոլոր առումներով անհասանելի: Հիշեցնեմ, որ տնօրենի փոփոխություն չի եղել:

Հիմա հասկանալի է, որ COVID-19-ով պայմանավորված վերապրոֆիլավորումը որոշիչ դեր է խաղացել այսօրինակ տխուր իրավիճակ ստեղծելու մեջ: Ստացվում է, որ «հարմարվել» են հեշտ «աշխատվող» գումարներին, այսինքն, անկախ բուժած դեպքերի քանակից, գումարների տրամադրում պահպանման ծախսով, որին զուգահեռ առողջապահական ցուցանիշների մոնիտորինգի պահանջ չի եղել:

Հիմա այդ նախկինում հաջողակ կազմակերպության մասին խոսում են ճգնաժամային կառավարումից, չարաշահումներից, կառավարման, կազմակերպման խնդիրներից:

Սա այն դեպքն է, որ կարմիր գծի նման առանձնացնում և հուշում է առողջապահական համակարգում երկու շատ կարևոր խնդրի մասին.

1.Կազմակերպությունների վերանորոգումը, վերազինումը դա դեռ բարեփոխում չէ, այն ընդամենը մարդավայել միջավայրի ձևավորում է,

2. COVID-19-ը համավարակից հետո կազմակերպությունների բնականոն գուծունեություն վերադառնալու ռիսկերը չի գնահատվել, յուրաքանչյուր կազմակերպություն ոնց կարողացել, այդպես էլ գործել է: Եվ ունենք այն, ինչ ունենք:

Հ.Գ. Սա նաև հետևանք է այն քաղաքականութան, որ Առողջապահության նախարարությունը բուժաշխատողների բողոքներին հիմնականում պատասխանում է․ «Դիմեք ձեր հիմնադիրներին, դուք ՀՀ ԱՆ ենթակայության ներքո չեք»։ Իսկ իրականում դուք առհասարակ ենթական ԲԿ պետք է չունենայիք, այլ զբաղվեիք քաղաքականության մշակմամբ և մոնիտորինգով:

Շատ հետաքրքիր է՝ մարզպետարանում նախահաշիվ և հաստիքացուցակ հաստատելու ժամանակ այդ անհավասար աշխատավարձերը, պարտքերը, ուռճացրած հաստիքները չեն տեսե՞լ:

Այս ամենի մեջ բուժաշխատողը ամենախոցելին է, ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան, թեկուզ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնեք գումարներ՝ աշխատողների ընթացիկ տարվա աշխատավարձի պարտքը մարելու համար, թե չէ քննությունները, որոշումները դեռ երկար կտևեն․․․

Առջևում Ամանոր է»։

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան