Երևան`   +17 °C
Այսօր`   Կիրակի, 03 մայիսի, 2026 թ.

«Եկեք միասին բարձրացնենք մեր ձայնը». Արմեն Աշոտյան

76
Այսօր, 20:12
«Եկեք միասին բարձրացնենք մեր ձայնը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,
Եվրոպական Քաղաքական համաժողովի առիթով եկեք միասին բարձրացնենք մեր ձայնը Հայաստանում տիրող իրական իրավիճակի, Բաքվում պահվող մեր հայրենակիցների, Արցախի եւ արցախահայության իրավունքների մասին։
1. Ժողովրդավարական նահանջ և քաղաքական ճնշումներ։
2. Քաղաքական բանտարկյալներ։
3. Պետական ​​ճնշումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա։
4. Մեդիաների վրա ճնշումը և ազատ խոսքի քայքայումը։
5. Հայ ռազմագերիներ Ադրբեջանում։
6. Արցախի էթնիկ զտումները և վերադարձի հրամայականը։
Ահա մեր առաջնահերթությունները։
Ուստի վաղը ժամը 14:30 հավաքվենք Երեւանի քաղաքապետարանի մոտ եւ 15:00-ին շարժվենք դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի՝ ցույց տալու մեր դժգոհությունն ու բարձրաձայնելու մեր պահանջները։
Դադարեցնե’լ երեսպաշտությունը։
Պաշտպանե’լ ժողովրդավարությունը»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան