Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»

58
Այսօր, 23:42
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. ««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման այս զազրելի ակտը, ինչը հերթական վկայությունն է այն բանի, որ դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի՝ կատարելով Հայաստանում ընդդիմության ինստիտուտը վերացնելու և գրպանային ընդդիմություն ստեղծելու մասին Փաշինյանի հրահանգը։
• Ֆավորիտ թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու միջոցով ցանկանալով ապահովագրվել Մասիս համայնքի ավագանու դեկտեմբերի 13-ի ընտրություններում սպասվող ծանր պարտության խայտառակությունից՝ գործող վարչախումբը դիմում է իր համար արդեն սովորական դարձած՝ հազարավոր մարդկանց ընտրության սահմանադրական իրավունքի զանգվածային ոտնահարման մեթոդին։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու պետք է ազգովի տապալել ալիևյան բռնատիրական սահմանադրության կործանարար օրակարգը և թույլ չտալ դատական համակարգի լիակատար ստրկացումը բռնապետական վարչակարգի կողմից»:

Աղբյուրը`   ՀայաՔվե