Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

ԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են ՀՀ տնտեսական անելիքները

68
Այսօր, 20:12
ԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են ՀՀ տնտեսական անելիքները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 27-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի Առևտրի պալատի (ԱԱՊՀ) տարեկան ընդհանուր ժողովին։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական առաջնահերթությունները, կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները։

Այնուհետև Գևորգ Պապոյանը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է մտքերի փոխանակություն՝ Հայաստանի տնտեսական օրակարգի և գործարար համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող թեմաների շուրջ։

Հարցերին պատասխանել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը։

Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև TRIPP՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի գործնական փուլի մեկնարկին։ Ներկայացվել են նաև ԱԱՊՀ կողմից իրականացված վերջին ծրագրերն ու նոր նախաձեռնությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։