««Մոսադի» ղեկավարն առաջարկել է հարվածել Իրանին՝ նույնիսկ առանց ԱՄՆ-ի մասնակցության»․ #Ynet
![]() Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադի» ղեկավար Ռոման Գոֆմանը հայտարարել է, որ Իրանի կողմից քիմիական զենքի ծրագրի զարգացումը չափազանց մեծ սպառնալիք է ներկայացնում և կարող է Իսրայելից պահանջել միակողմանի գործողությունների դիմել։ Սակայն իսրայելական զինվորականները չեն աջակցել նրա դիրքորոշմանը։ Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է Ynet-ը։ «Անվտանգության հարցերով վերջին խորհրդակցություններին Գոֆմանի դիրքորոշմանը ծանոթ անձանց խոսքով՝ նա կարծում է, որ հետագա ձգձգումը Իրանին թույլ կտա ձեռք բերել այնպիսի հնարավորություններ, որոնք կբարդացնեն սպառնալիքի չեզոքացումը», - ասվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրների հաղորդմամբ՝ «Մոսադի» ղեկավարը և Իսրայելի ռազմական հետախուզությունը համակարծիք են Իրանից բխող սպառնալիքների գնահատման հարցում։ Սակայն Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը, թեև աջակցում է Իրանի ուղղությամբ նոր հարված հասցնելու գաղափարին, չի համարում, որ վտանգն անխուսափելի բնույթ է կրում։ Զամիրն առաջարկել է սպասել Իրանի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը և ռազմական գործողությունն իրականացնել ԱՄՆ-ի հետ համատեղ։ Ynet-ի տեղեկություններով՝ իսրայելցի զինվորականները կարծում են, որ Իսրայելը կարող է գործել միակողմանիորեն, սակայն միայն անմիջական սպառնալիքի առկայության դեպքում։ Նոյեմբերի սկզբին The New York Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իսրայելն ԱՄՆ-ին և Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է, թե Իրանի իշխանությունները դիտարկում են քիմիական զենք կիրառելու հնարավորությունը։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
