Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.

«Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունն անհամատեղելի են»․ Պեսկով

87
Այսօր, 15:55
«Հայաստանի՝ դեպի ԵՄ կողմնորոշումը և ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունն անհամատեղելի են»․ Պեսկով

Հայաստանի՝ դեպի Եվրոմիություն կողմնորոշումը և ԵԱՏՄ շրջանակում աշխատանքը շարունակելու ցանկությունն անհամատեղելի են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Տնտեսական առումով ինչ-որ պահի երկու աթոռի վրա միաժամանակ նստելու ցանկությունը պետք է կա՛մ հաստատվի, կա՛մ հերքվի՝ հստակ ընտրության միջոցով, քանի որ Հայաստանի կողմնորոշումը դեպի Եվրոմիություն և միաժամանակ ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացը շարունակելու ցանկությունն անհամատեղելի են»,- լրագրողներին ասել է Պեսկովը։