Դատախազությունը պահանջում է Դավիթ Քելեշյանից բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ
58
Այսօր, 18:12
![]() ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. « ակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ հետախուզման մեջ գտնվող Դավիթ Մհերի Քելեշյանից (վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու և փողերի լվացման նպատակով հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու և փողերի լվացման, ինչպես նաև դասալքության համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ · 2 անշարժ գույք, · 605 միլիոն 730 հազար դրամ»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
