Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
![]() Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման։ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. «Վճռաբեկ դատարանը բավարարել է Դավիթ Համբարձումյանի մասով Դատախազության բողոքը. վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրյալի աթոռին է հայտնվել դեռ 2019թ․-ից, մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության Հրապարակ գնացող քաղաքացիներին իբրև զենքով բռնություն գործադրելու մեջ։ Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։ Համբարձումյանը մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ այն շինծու է։ Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
