Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Վրաստանի դեսպանին՝ Բաթումիում ֆուտբոլի երկրպագուների հետ կապված միջադեպի պատճառով
![]() Թուրքական «Բեշիկթաշ» ակումբը հայտնել է, որ անվտանգության աշխատակիցները Բաթումիում իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ակումբի դեմ խաղից առաջ և դրա ընթացքում իրենց երկրպագուների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառել։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիային՝ կապված Բաթումիում «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների և վրաց ոստիկանության միջև հինգշաբթի օրը տեղի ունեցած միջադեպի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրին։ Մեկ օր առաջ Բաթումիում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության և «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի թուրք երկրպագուների միջև՝ իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ակումբի դեմ Եվրոպա լիգայի խաղից առաջ կազմակերպված երթի ժամանակ։ Ըստ լրատվամիջոցների՝ երկրպագուները չեն ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին և տարբեր առարկաներ են նետել ոստիկանության վրա, ինչը հանգեցրել է բախումների։ «Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումիում «Բեշիկթաշ»-ի կողմից անցկացվող ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ», - նշվում է հրապարակման մեջ։ |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
