Ուկրաինայի և Իսրայելի միջև դիվանագիտական վեճը սրվում է
![]() Ուկրաինայի և Իսրայելի միջև դիվանագիտական վեճը «Պանորմիտիս» նավի շուրջ, որը, ենթադրաբար, հացահատիկ էր հասցրել օկուպացված ուկրաինական տարածքներից Հայֆա, շարունակում է սրվել: Երկուշաբթի երեկոյան երկու երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարություններ են փոխանակել X սոցիալական մեդիա հարթակում։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան X սոցիալական մեդիա հարթակում գրել է, որ Կիևը «դժվարանում է հասկանալ Իսրայելի կողմից Հայֆա գողացված բեռ հասցրած նախորդ նավի վերաբերյալ դիմումին համարժեք արձագանքի բացակայությունը»: «Այժմ, երբ Հայֆա է ժամանել ևս մեկ նման նավ, մենք կրկին զգուշացնում ենք Իսրայելին՝ զերժ մնալ գողացված հացահատիկ ընդունելուց և մեր հարաբերություններին վնաս հասցնելուց», - գրել է նա: Սիբիգան հայտարարել է, որ ապրիլի 28-ին, երեքշաբթի օրը, բողոքի նոտա կհանձնվի Իսրայելի դեսպանին։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ «բարեկամական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները չեն պահպանվում Twitter-ի և լրատվամիջոցների միջոցով»: Սաարը Իսրայելի դեմ մեղադրանքները անհիմն է անվանել: Նրա խոսքով, Ուկրաինան դեռևս իրավական օգնության խնդրանք չի ներկայացրել Իսրայելին, փոխարենը դիմել է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերին: «Հարցը կվերանայվի. Իսրայելը իրավական պետություն է: Բոլոր իսրայելական գործակալությունները կգործեն օրենքին համապատասխան», - հայտարարել է Սաարը։ |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
