Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 03 մայիսի, 2026 թ.

«14։00-ին հավաքվում ենք Կոմիտաս 1 հասցեում». Լիլիթ Գալստյան

81
Այսօր, 21:30
«14։00-ին հավաքվում ենք Կոմիտաս 1 հասցեում». Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այո՛ ժողովրդավարությանը, ո՛չ երեսպաշտությանը
Մայիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, կկայանա բողոքի ակցիա Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարության նահանջի նկատմամբ աչք չփակելու պահանջով։
Հիշեցնենք՝ մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում ՀՀ են ժամանել եվրոպական մի շարք երկրների և կառույցների ղեկավարներ։
14։00-ին հավաքվում ենք Կոմիտաս 1 հասցեում (Մերգելյան այգի) և շարժվում դեպի Մարզահամերգային Համալիր, որտեղ ընթանալու է գագաթնաժողովը։
Միացի՛ր բողոքի ակցիային, ձայն բարձրացրու ընդդեմ․
Հայաստանում ժողովրդավարության նահանջի,
Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների,
Քաղբանտարկյալների առկայության
Պահանջի՛ր․
Ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին
Դադարեցնել հայկական ժառանգության ոչնչացումը
Միացի՛ր, քո ձայնը բարձրացրո’ւ հանուն իրական ժողովրդավարության, խոսքի ազատության, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների»։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան