«Վաղ առավոտից ցույց է իրականացվելու, կմասնակցեն նաև գերիների ու անհետ կորածների հարազատները»․ Գեղամ Ստեփանյան
![]() Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Երևանում կանցկացվեն բողոքի ցույցեր։ Ցույցեր են կազմակերպել նաև արցախցիները։ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության մեջ նշված է, որ այս հնարավորությունը կարևոր են համարում օգտագործել՝ բարձրաձայնելու արցախցիների համար կենսական նշանակություն ունեցող հարցերը։ Ցույցը կմեկնարկի մայիսի 4-ին՝ ժամը 08։45-ին, Թումանյանի այգու մուտքի մոտ։ Օրվա ընթացքում նախատեսվում են շարունակական խաղաղ գործողություններ։ Արցախի Ազգային ժողովն էլ հայտարարությամբ դիմել է համաժողովի մասնակիցներին և կոչ արել միջազգային կառույցների կողմից հասցեական գնահատական տալ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական քաղաքականությանը և մշակութային վանդալիզմին՝ ճանաչելով դրանք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներ։ Ինչպես նաև կոչ են անում գործադրել քաղաքական ճնշում Բաքվի նկատմամբ՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին, պատանդներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։ |

«Արցախում քանդում են մեր եկեղեցիները, բայց դրա դեմ չես խոսում»․ Ոսկան Սարգսյան
4414:24
«Իմ ՔՊ-ական ախպե՛ր, անմխիթար ճամփեքի հարցն ինձ խի՞ ես տալիս»․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
6214:12
«Արտերկրից կասկածելի զանգերի վերաբերյալ 7 ահազանգ եմ ստացել»․ Էրիկ Բեգլարյան
10312:12
«Չի լինի՞, որ ոստիկաններն իրենց ցուցումները վարորդներին առանց գոռալու տան»․ Հովսեփ Խուրշուդյան (տեսանյութ)
10712:06
Բուլղարիայի նախագահը ժամանեց Հայաստան (տեսանյութ)
9311:48
Կանադայի վարչապետը ժամանեց Հայաստան (տեսանյութ)
8811:12
