ԱՄՆ-ն փոխանցել է Իրանի 14 կետանոց ծրագրի պատասխանը
![]() Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով փոխանցել է Իրանի 14 կետանոց ծրագրի պատասխանը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։ Նա ասել է, որ Թեհրանն ուսումնասիրում է ամերիկյան պատասխանը։ Բաղային հերքել է «Ալ Ջազիրա»-ի կողմից հրապարակված հաղորդագրություններն այն մասին, որ իրանական խաղաղության ծրագիրը նախատեսում է ուրանի հարստացման 15-ամյա սառեցում։ Բաղայիի խոսքով՝ Իրանի 14 կետանոց ծրագիրը «կենտրոնանում է բացառապես պատերազմի դադարեցման վրա»։ «Այն, ինչ քննարկվում է միջուկային մանրամասների վերաբերյալ, բացակայում է այս ծրագրից»,- ասել է Բաղային իրանական «Շաբաքե Խաբար» հեռուստաալիքի եթերում։ Արտգործնախարար Աբաս Արաղչին նաև հայտարարել է, որ այս փուլում Միացյալ Նահանգների հետ Իրանի խաղաղության ծրագիրը վերաբերում է միայն ռազմական գործողությունների դադարեցմանը, այլ ոչ թե միջուկային հարցերին. «Մեր 14 կետանոց ծրագիրը կենտրոնանում է բացառապես պատերազմի դադարեցման վրա և չի անդրադառնում միջուկային հարցերին»։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը արձագանքել է բանակցային գործընթացի շրջանակներում Իրանի նոր առաջարկին՝ նշելով, որ այն ուսումնասիրության փուլում է։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
