Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 04 մայիսի, 2026 թ.

«Ընդդիմության թիրախում իշխանություններին աջակցող լրագրողներն են». Թաթուլ Հակոբյան

56
Այսօր, 00:54
«Ընդդիմության թիրախում իշխանություններին աջակցող լրագրողներն են». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լրագրողների և լրատվամիջոցների թիրախավորումները գործող իշխանությունների և ընդդիմադիր շրջանակների կողմից այնքան ակնհայտ ու համատարած է, որ արդեն միջազգային լրագրողական կազմակերպություններն ու մարդու իրավունքների հարցերով մասնագիտացված կառույցներն են մատնանշում իրենց զեկույցներում:
Սա, անշուշտ, անթույլատերի ու դատապարտելի կեցվածք է հատկապես իշխանությունների կողմից, քանի որ իշխանությունը նրանց ձեռքում է և հատկապես նրանք պետք է ավելի հանդուրժող լինեն:
Իշխանության թիրախում ընդդիմադիր տրամադրված լրագրողներն են ու լրատվամիջոցները, իսկ ընդդիմության թիրախում՝ իշխանություններին աջակցողները:
Բայց մի նոր երևույթ է երևան եկել վերջերս, որ նախկինում էլ է եղել, բայց այսօր առավել ակնառու է:
Իշխանական պրոպագանդիստ լրագրողները բան ու գործ թողած իրենց գործընկերներին են թիրախավորում՝ իրենց խոսքերով կալուգացուն ու նախկիններին աջակցելու համար:
Այնպես չէ, որ ընդդիմադիր լրագրողները չեն քննադատում նիկոլական, բյուջեից սնվող լրագրողների հասցեին:
Պարզ համերաշխությունը այլևս պահանջված չէ»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան