Չիչխանի միացությունները կարող են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը
![]() Չինացի գիտնականները պարզել են, որ ֆրուկտոօլիգոսախարիդների և չիչխանի համադրությունը կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը և բարելավել ճարպերի նյութափոխանակության ցուցանիշները: Արդյունքները հրապարակվել են «Սնունդ և Ֆունկցիա» (F&F) ամսագրում: Աշխատանքը կատարվել է 2-րդ տիպի շաքարախտով առնետների վրա՝ հիվանդություն, որի դեպքում օրգանիզմը անարդյունավետորեն է օգտագործում ինսուլին հորմոնը: Սա հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմանը՝ օրգանների և հյուսվածքների հետագա վնասմամբ: Հավելումն ընդունելուց հետո կենդանիների մոտ շաքարի մակարդակը նվազել է, ինչպես նաև արյան մեջ նվազել է տրիգլիցերիդների և «վատ» խոլեստերինի (ցածր խտության լիպոպրոտեիններ) կոնցենտրացիան, որոնք կապված են սրտանոթային հիվանդությունների ռիսկի հետ: Գիտնականների կարծիքով, ֆրուկտոզայի օլիգոսախարիդները պրոբիոտիկներ են, այսինքն՝ նյութեր, որոնք չեն մարսվում ստամոքսում, բայց ծառայում են՝ որպես «սնունդ» աղիքներում օգտակար մանրէների համար: Չիչխանը, իր հերթին, պարունակում է կենսաբանորեն ակտիվ միացություններ՝ վիտամիններ, հակաօքսիդանտներ և ճարպաթթուներ: «Ազդեցությունը կապված է միանգամից մի քանի մեխանիզմների հետ։ Նախ, փոխվել է աղիքային միկրոֆլորայի կազմը՝ աղիքներում ապրող միկրոօրգանիզմների ընդհանուր թիվը։ Ավելացել է օգտակար մանրէների, ինչպիսիք են Bifidobacterium-ը և Akkermansia-ն, քանակը, որոնք կապված են նորմալ նյութափոխանակության հետ, և նվազել է բորբոքմանը նպաստող մանրէների քանակը», - նշում են հետազոտողները։ Հավելումը նաև կարգավորել է լեղաթթուների՝ լյարդի կողմից արտադրվող նյութերի փոխանակումը, որոնք մասնակցում են ոչ միայն ճարպերի մարսմանը, այլև արյան մեջ շաքարի և լիպիդների մակարդակի կարգավորմանը։ Բացի այդ, կենդանիների մոտ թուլացել են բորբոքման նշանները, որոնք հաճախ ուղեկցում են նյութափոխանակության խանգարումներին և սրում շաքարախտի ընթացքը։ Հեղինակները ընդգծում են, որ ներկայումս սա կենդանիների վրա փորձ է, սակայն ստացված տվյալները ցույց են տալիս պրեբիոտիկների և բուսական բաղադրիչների համադրության հեռանկարը՝ որպես շաքարախտի կանխարգելման և լրացուցիչ շտկման հիմք։ |

«Դեղերի հասանելիության ապահովումը կարող են դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան
17826.11.2026, 17:18
«Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան
20126.11.2026, 02:06
«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
19224.11.2026, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
14324.11.2026, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
16516.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
24113.11.2026, 13:12
