Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկի մարզին. կան զոհեր ու վիրավորներ
293
Կիրակի, 03 մայիսի, 2026 թ., 23:48
![]() Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի վրա հարձակումների հետևանքով մեկ մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ 4 երեխա։ Այս մասին կիրակի՝ մայիսի 3-ին, Telegram-ում հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Գանժան նշել է, որ մարզի 5 շրջանների վրա հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և հրետանու միջոցով իրականացվել է ավելի քան 30 հարված։ Դնեպրում 1 մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։ Վնասվել են հանրակացարան, համալսարանի վարչական շենք, բիզնես կենտրոն, բնակելի շենքեր, կոմունալ շենք և մեքենաներ։ Բացի այդ, տեղական իշխանությունների տվյալներով՝ Զապորոժիեի մարզում մի քանի մարդ վիրավորվել է ծրագրվող ավիառումբերի հարվածների հետևանքով։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
