Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Դոգի ասածները չեն հերքվում և փաստի կարգավիճակ են ստանում». Կարեն Հեքիմյան

67
Այսօր, 02:36
«Դոգի ասածները չեն հերքվում և փաստի կարգավիճակ են ստանում». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ղուկասյան Վարդանը (Դոգ) հրապարակավ ասում է, որ «Արցախի հանձնումից Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից մաքուր ստացել է 1 միլիարդ դոլար»:
Հարգենք այդ մարդուն, թե չհարգենք, պետք է ընդունենք, որ Ղուկասյան Վարդանը (Դոգ) կուսակցություն, հանրությանը հասանելի տեսաալիք, տասնյակ հազարավոր հետևորդներ, նույնիսկ՝ Երևանի ավագանիում ֆրակցիա ունի: Սա անհերքելի է: Ավելին, վերջինիս հանրային գործունեությունը ոչ միայն չի խոչընդոտվում, այլև, որոշ իմաստով, «խրախուսվում է» Հայաստանի Հանրապետությունում: Օրինակ, Ղուկասյան Վարդանը (Դոգ) կուսակցություններ է հիմնում, վերջիններս համագումարներ են անում, գրանցվում պետական ռեգիստրում, համապետական ընտրությունների մասնակցում:
Դա նշանակում է, որ Ղուկասյան Վարդանը (Դոգ), անկախ վերջինիս նկատմամբ յուրաքանչյուրիս վերաբերմունքից, անմասն չէ մեր երկրում գոյություն ունեցող օրակարգից: Ավելին՝ կարծում եմ, որ Ղուկասյան Վարդանը (Դոգ) ՀՀ ներքին «անցուդարձի» օրակարգի առաջամարտիկներից է:
Այսքանից հետո, երբ Ղուկասյան Վարդանը (Դոգ) Սարգսյան Սերժին և Փաշինյան Նիկոլին փաստացի մեղադրում է «Արցախի հանձնումից» գումար ստանալու մեջ, վերջիններս պետք է գոնե արձագանքեն՝ ժխտեն, հերքեն, դատարան դիմեն: Չեն ժխտում, չեն հերքում, դատարան չեն դիմում, նախընտրում են լռել:
Մասնավոր զրույցներում Սարգսյան Սերժի և Փաշինյան Նիկոլի թիմակիցներն ասում են, որ Ղուկասյան Վարդանը (Դոգ) «այնքան չկա, որ ասածները հերքենք»: Կա, պարոնայք, կա: Հիշեք կուսակցությունները, պետական ռեգիստրը, տասնյակ հազարավոր հետևորդներին, ֆրակցիան:
Վստահ եմ՝ Ղուկասյան Վարդանը (Դոգ) տեսանելի ապագայում ևս կլինի: Գիտե՞ք ինչու: Որովհետև, վերջինիս ասածները հիմնավոր չեն հերքվում, ինչը նշանակում է, որ աստիճանաբար փաստի կարգավիճակ են ստանում»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան