«Գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ ու գրիչով խազեր եմ քաշում»․ Նիկոլ Փաշինյան
«Ես կառավարության դռնփակ մասում ասացի, որ նաև 2018 թվականից ես ունեմ հանձնարարական՝ զբաղվելու այդ գործով, և ունեմ զեկույցներ, որ այդ խնդիրը լուծվել է, լուծվում է»,- «Հանրային հեռուստաընկերության»-ը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ծառայողական մեքենաների թիվը կրճատելու իր խոստմանը: «Ինձ թվում էր, թե մենք այդ հարցերն էականորեն, շատ ծանրակշիռ ձևով լուծել ենք, եթե ոչ 100%-ով, գոնե 60-70%-ով, բայց իրականությունը մի փոքր այլ է․․․ Ես հասկանում էի, որ այդ հարցում, ինչպես շատ հարցերում, կացնային մոտեցումը կարող է ուղղակի բազմաթիվ խնդիրներ առաջացնել՝ կազմակերպչական, աշխատանքային և այլն: Եվ ես երեկ մեր գործընկերներին ասացի՝ քանի որ այս ժամանակը և հանձնարարականը պատշաճ չի օգտագործվել այդ խնդիրը համակարգված և խորքային ձևով լուծելու համար, հիմա ես ամենայն հարգանքով այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով։ Հիմա ինչ է տեղի ունենում․ ես գերատեսչությունների մեքենաների ցուցակները ուզում եմ և առավոտն էլ էի դրանով զբաղված, և ուղղակի այսպես գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա: Սա կացնային մոտեցում է, և ես համոզված եմ, որ այդ մոտեցման արդյունքում կառաջանան որոշակի կազմակերպչական խնդիրներ, բայց էլի այդ խնդիրները կառաջանան, որովհետև մեր գործընկերները ժամանակին պատշաճ ձևով չեն արձագանքել իմ հրապարակային և ոչ հրապարակային ասածներին: Հիմա ստիպված կացինով պետք է կտրել»,- նշեց Փաշինյանը: Հարցին, թե քանի տոկոսն է «կացինով կտրելու», Փաշինյանը պատասխանեց. «Շատ մեծ տոկոս, մոտավորապես 80, 90 տոկոսը: Բայց ես ուզում եմ ասել, որ խոսքը ծառայողական ավտոմեքենաների մասին է, որովհետև նախարարություններում, գերատեսչություններում կան մեքենաներ, որոնք չեն ծառայում անձանց, այլ ծառայում են աշխատանքների: Այդ մեքենաների թիվը չի կրճատվի ընդհանրապես։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելանա այս մյուս մեքենաների հաշվին»: |
«Դոգի ասածները չեն հերքվում և փաստի կարգավիճակ են ստանում». Կարեն Հեքիմյան
4502:36«Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5801:54«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի չընդունելը տրամաբանական չի լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5301:48«Սահմանազատված սահմանին դիտորդ ունենալու կարիք չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5601:24«Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները». Սևակ Հակոբյան
5801:12«Գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ ու գրիչով խազեր եմ քաշում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5900:12