Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները». Սևակ Հակոբյան

73
Այսօր, 01:12
«Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն առաջարկում եմ վերնագրել «Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները»:
Որովհետև, որքան հասկանում եմ, իրապես ավելի շատ ինքնախոստովանություն էր, քան հարցերի պարզաբանումներ:
Պետք է գնահատել և հաշվի առնել նրա անկեղծ խոստովանությունները գործած մի շարք հանցագործություններում:
Հա, մի բանն էլ չհասկացա. ստացվում ա՝ առանց հանրաքվեի, միանձնյա կարելի էր մի եքա Արցախ պետությունը ստորագրությամբ հանձնել թշնամուն, բայց այ արագաչափեր հանելը, որի խոստումով իշխանության էր գալիս, այ էդ մեկը պետք ա հանրաքվեի դնե՞լ: Չէ, է՜, ինքը մեղավոր չի, սաղ նախկիններն են մեղավոր ու իր միջի խեղճ հարիֆը»:

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան