«Առողջապահության ապահովագրությանը պատրաստ կլինենք, երբ դեմներս տեսադաշտ լինի»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մարզային այցերի ժամանակ ինձ համար բացահայտվեցին պրոբլեմներ, որոնք առողջապահության համակարգում առկա են, և իմ գնահատականն այն էր, որ մենք դեռևս պատրաստ չենք այդ մեծ քայլը անելուն»,- այս մասին «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առողջապահության ապահովագրության անցնելու մասին: «2018-ից ի վեր առողջապահության բյուջեն կրկնապատկվել է։ Պետական բյուջեի հաշվին սպասարկման դեպքերի թիվը ավելացել է․․․ Բայց ես չեմ զգում, որ մարդկանց գոհունակության մակարդակը ավելացել է: Սա ֆենոմեն է, որն ինձ համար բացում է անորոշություններ: Մինչև այդ անորոշությունների պատասխանը չստանամ, ես որոշում չեմ կայացնի առողջապահության ապահովագրության ներդրման համար: Որովհետև կարող է պարզվել, որ մեր դիմաց մի մեծ խորշ կա, որը մենք չենք տեսնում և կարող է մեծ ձախողում, մեծ փլուզում լինել, որը մեզ վրա շատ ծանր կնստի․․․ Մենք համակարգի ներդրումը կանենք այն պահին, երբ անորոշությունների այնքան մասի պատասխանը ունենանք, որ պատկերավոր ասած, մի քանի կմ դեմներս տեսադաշտ լինի»,- նշեց Փաշինյանը։ |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
