«Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը լրտեսել է Ադրբեջանի օգտին». #DerSpiegel
![]() Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Աուգուստ Հաննինգը, որը ձերբակալվել է լրտեսության մեջ կասկածվելու հիմքով, գաղտնի փաստաթղթեր է օգտագործել Ադրբեջանի հետախուզական ծառայության համար զեկույց պատրաստելու համար։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում կատարելով հետաքննության նյութերին։ Պարբերականը նշել է, որ Ավգուստ Հաննինգն անհրաժեշտ տեղեկությունները ստացել է BND-ում մնացած տեղեկատուի միջոցով։ Քննությունը դեռևս չի պարզել՝ արդյոք Ադրբեջանի հետախուզության ներկայացուցիչը ստացել է իր համար պատրաստված փաստաթղթերը։ Ավելի ուշ Ադրբեջանի ԶԼՄ-ների և հեռարձակման հարցերով խորհուրդը հերքել է Ավգուստ Հաննինգի գործի հետ երկրի առնչությունը։ Նշենք, որ Ավգուստ Հաննինգը և նրա ենթադրյալ հանցակիցը ձերբակալվել են նախօրեին։ Առաջինին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության և լրտեսության, իսկ երկրորդին՝ պետական դավաճանության փորձին օժանդակելու և լրտեսության մեջ։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
