Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Ես Կարեն Անդրեասյանին չեմ հորդորել, այլ խնդրել եմ»․ Նիկոլ Փաշինյան

75
Երեկ, 23:12
«Ես Կարեն Անդրեասյանին չեմ հորդորել, այլ խնդրել եմ»․ Նիկոլ Փաշինյան

«Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հարցին, թե ինչպես կարող է վարչապետը անկախ համարվող դատական համակարգի ներկայացուցչին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահին, հորդորել թողնել պաշտոնը, Փաշինյանը պատասխանեց, թե ինքը չի հորդորել, այլ խնդրել է։ Նա բացատրեց, որ խնդրանքն ու հորդորը միմյանցից բոլորովին տարբեր են:

«Կա՞ նման խնդրանքով հանդես գալու, բարոյական և իրավական հնարավորություն. այո՛»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն ուզում է անկախ դատական համակարգ ունենալ։

«Այսօր հազարավոր դատական ակտեր կան որոնք ճշգրիտ, անկախ դատական համակարգի կայացրած որոշումներ են, բայց կան փոքր խումբ որոշումներ, որոնք մեծ աղմուկ և արձագանք են առաջացնում, նեգատիվ են տարածում դատական համակարգի և Հայաստանում արդարության ու արդարադատության զգացումի վրա։

Ենթադրենք արդարության և արդարադատության պակաս կա, եթե մարդկանց հարցնեն՝ ո՞վ է դրա պատասխանատուն ու մեղավորը, քանի՞ դատավորների, քանի՞ ԲԴԽ անդամների անուններ են տալու, իմ անունն են, չէ՞, տալու։ Բա ես այդ պատասխանատվությունը ո՞նց կրեմ, եթե նույնիսկ չխնդրեմ, բա ի՞նչ անեմ»,- պարզաբանեց Փաշինյանը։

«Ես Կարեն Անդրեասյանին չեմ հորդորել, այլ խնդրել եմ»․ Նիկոլ Փաշինյան