Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Մանդատը Հովիկին չզարգացրեց, բայց հարստացրեց»․ Նարինե Մկրտչյան

58
Այսօր, 04:12
«Մանդատը Հովիկին չզարգացրեց, բայց հարստացրեց»․ Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարիեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ պտտվող և չհերքվող պատմությունները վկայում են, որ ներկաները հեզասահ ընթանում են նախկինների արատավոր արահետներով։ Ըստ էության, Հովիկ Աղազարյանը պատգամավորության տարիներին քաղաքական տանիք է հանդիսացել որոշ տնտեսավորների համար։ Դա դեռ հայտնին է, իսկ անհայտ ինչեր կլինեն։ Դրա համար էր Հովիկ Աղազարյանը Կիլիկիան համարում «խալխի հող», ուրանում «Կլիլիկիա» երգը լսելիս՝ իր երիտասարդական տարիների արցունքները, ուրանում Հայրենիք և հայոց պատմություն։

Բիզնեսն ու այդ բիզնեսը հովանավորող պատգամավորական մանդատը քաղցր են, իսկ Կիլիկիան՝ դառն ու օտար։ Եվ հիմա հերոսաբար մանդատի համար պայքարող Հովիկ Աղազարյանը նման կերպ երբեք չէր պայքարի հայրենիքի համար, ավելին՝ թշնամու աառաջին իսկ կրակոցի հետ այն կհանձներ, ինչպես և հանձնել են։

«Ֆակտոր»-ին Աղազարյանի տված հարցազույցից մեկեն պարզ դարձավ, որ ՔՊ-ն խորհրդարանական ընտրություններում չէր հաղթի, եթե ինքը չլիներ, ավելի ճիշտ՝ իր տասը տոկոսը չլիներ, որ նա ավելացրել է Փաշինյանի 90 տոկոսին։

Մնում է ափսոսալ, որ իրեն շատ կարևոր մարդ համարող, մանդատը որպես քաղաքական տանիք օգտագործող և ԱԺ ամբիոնից Փաշինյանի խոսույթը կրկնող Հովիկ Աղազարյանը մեծ վատություն է արել Հայաստանին․ չլիներ նրա տասը տոկոսը, հիմա այս խորհրդարանն ունենալու դժբախտությունը չէինք ունենա։

Կարելի է հասկանալ այն սպորտային հետաքրքրությունը, որ առաջացրել է «կդնի՞, թե՞ չի դնի Հովիկը մանդատը» հարցադրումը, սակայն Հովիկը կանգնած է ոչ թե մանդատը վայր դնել-չդնելու, այլ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու հեռանկարի առջև։

Մանդատը Հովիկին չզարդարեց, բայց հարստացրեց»։

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան