Հայաստանը ներկայացնող մարզիկները Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճեցին 14 մեդալ
![]() Հայաստանը ներկայացնող մարզիկները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում նվաճեցին 14 մեդալ: Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջում։ «Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը: Մեր մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե, 8 բրոնզե մեդալներ: Ոսկե մեդալակիրներն են՝ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ)։ Արծաթե մեդալակիրներն են՝ Էլեն Բաբաջանյանը (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ)։ Բրոնզե մեդալակիրներն են՝ Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Աշոտ Խաչատրյանը (77կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ)»,- նշված է հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Աղբյուրը` ՀՀ պաշտպանության նախարարություն |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12


