Սպանդանոց չկա, բայց Թավշուտի բնակչին տուգանում են, անասունների միսն էլ տանում` այրելու
![]() «Առավոտ»-ի խմբագրություն է ահազանգել Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի բնակիչ 39-ամյա Արմեն Հարությունյանը՝ դժգոհելով, որ թեև Շիրակի մարզի սպանդանոցներից որևէ մեկը չի գործում, բայց իրեն փորձում են վարչական տուգանքի ենթարկել՝ ոչ սպանդանոցային միս իրացնելու համար։ «Ես իմ երկու կովին և երինջին հարկադիր մորթի եմ ենթարկել, բանկում վարկ ունեմ, ստիպված անասուններիս միսն եմ վաճառում, որ տոկոս փակեմ։ Երեկ երեկոյան հենց Գյումրի մտա, ինձ կանգնեցրեցին ոստիկաններն ու ասացին, որ պիտի վարչական տուգանքի ենթարկեն։ Այս պահին Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի հատուկ պահպանվող տարածքում եմ, Երևանից ՍԱՏՄ-ի մեքենան պիտի գա, որ տանեն, անասունների միսը այրեն։ Ինձ փաստացի 1 միլիոն դրամի վնաս են հասցնում, հարցնում եմ՝ եթե չկա սպանդանոց մարզում, ինչ ձևի սպանդանոցային մորթի ենթարկեմ, ՍԱՏՄ-ի տեսուչը պատասխանում է՝ ինձ նման հարցեր չտաք, էդ հարցերը գնացեք մարզպետարանում տվեք»,- ասել է նա։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
