Արցախի մասին պատմող միանգամից երկու վավերագրական ֆիլմ իրավունք է ստացել մասնակցելու Օսկար մրցանակաբաշխությանը
![]() Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է 2025 թվականի Օսկար մրցանակաբաշխությանը մասնակցելու իրավունք ունեցող 285 ֆիլմերի ցանկը՝ անիմացիոն, վավերագրական և միջազգային խաղարկային ֆիլմերի անվանակարգերում: Ֆիլմերի ցանկում ընդգրկված է երկու վավերագրական ֆիլմ, որոնք ուղղված են արցախյան թեմային՝ Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը և Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր երկիր» վավերագրական ֆիլմը: Շողակաթ Վարդանյանը իր ֆիլմում վավերագրել է 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անհետ կորած կրտսեր եղբոր որոնումների ընթացքն ու ընտանիքի ծանր ապրումները: Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնեվը» ֆիլմը կմրցի «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում՝ որպես Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ։ Փաստագրական ֆիլմերի անվանակարգում ընդգրկված է 169 ֆիլմ: Կինոարվեստի և գիտության ակադեմիան դեկտեմբերի 17-ին կհրապարակի իր 15 ֆիլմերից բաղկացած կարճ ցուցակը, որին կհաջորդեն անվանակարգերը: Օսկարի մրցանակաբաշխությունը կանցկացվի մարտի 2-ին «Դոլբի» թատրոնում: |

Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
16201:36
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
14600:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
135Երեկ, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
144Երեկ, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
164Երեկ, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
53823.10.2026, 08:49
