Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել երկիր

86
Այսօր, 19:30
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել երկիր

Ադրբեջանի դատախազությունն ապօրինաբար ազատազրկված հայազգի բարերար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չի տվել այցելել Բաքու, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ես ուրախ կլինեմ, եթե դուք Ադրբեջանի կառավարությանը հարցնեք, թե ինչու փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չեն տալիս այցելել Ադրբեջան և անձամբ տեսակցել Ռուբեն Վարդանյանին։

Ինձ չի թույլատրվում այցելել Ադրբեջան և խախտված է պաշտպանյալիս հանդիպելու՝ իմ փաստաբանական իրավունքը, մինչդեռ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտում ասվում է, որ ձերբակալված անձը փաստաբան ընտրելու իրավունք ունի: Ռուբեն Վարդանյանն ընտրել է ինձ՝ որպես միջազգային փաստաբանի, բայց ինձ թույլ չի տրվում այցելել Ադրբեջան՝ խախտելով նաև նրա իրավունքը: Այդպիսով, Ադրբեջանն անհնար է դարձնում ապացույցներ հավաքելու իմ հնարավորությունը: Միակ ապացույցը, որ ես կարող եմ ստանալ՝ Ռուբենի խոսքերն են»,- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է նա՝ հավելելով, որ դիմել են Ադրբեջանի դատախազություն և թույտվություն խնդրել, սակայն մերժում են ստացել։