Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Անկախ Հայաստանում ինչպե՞ս կդասակարգեին դավաճաններին». Ստեփան Դանիելյան

67
Այսօր, 01:06
«Անկախ Հայաստանում ինչպե՞ս կդասակարգեին դավաճաններին». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դանթեն Դժոխքի 9-րդ պարունակում տեղադրել է դավաճաններին, սակայն դավաճանները նույնպես դասակարգված են՝ ըստ օթյակների։
1. Կայենի (Caina)
Այդտեղ Կայենն է պատիժը կրում, ով սպանել եղբորը, դավաճանել է հարազատին։
Հարազատների դավաճանների մարմինը թաղված է սառույցի մեջ, սակայն դեմքերը բաց են, որոնց վրա արտապատկերվում են տառապանքները։
2. Անտենորի (Antenora)
Անտենորը տրոյացի էր, ով դավաճանել էր համաքաղաքացիներին։ Այստեղ հայրենիքի դավաճաններն են գտնվում, որոնց մարմիններն ավելի խորն են թաղված սառույցի մեջ։
3. Պտղոմեոսի (Ptolomea)
Հերիխոնի կառավարիչն է, ով դավաճանել է իր հյուրերին։ Նրանք նույնպես թսղված են սառույցի մեջ, սակայն աչքերը արցունքներից սառցակալած են։
4. Ջուդեկի (Judecca)
Այստեղ Հուդան ու իր կոլեգաներն են գտնվում, այսինքn, նրանք, ովքեր դավաճանել են Ուսուցչին։
Նրանք ամբողջովին սառույցի մեջ են ու հավերժական անշարժության են դատապարտված։
Դանթեն հյուրերի ու ուսուցչի դավաճանությունն ավելի ծանր մեղք է համարել, քան հայրենիքի դավաճանությունը։
Հետաքրքիր է, թե անկախ Հայաստանում ինչպես դրանք կդասակարգեին և պացիենտը ո՞ր հոդվածով է Հավերժության արժանանալու»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան